Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

«Նարին-Է» կոսմետիկ և խնամքի միջոցներ. escopharm.am

«Նարին-Է» կոսմետիկ և խնամքի  միջոցներ. escopharm.am

Հայաստանում  արտադրվում  են  կոսմետիկ և խնամքի  բացառիկ միջոցներ, որոնք օժտված են ոչ միայն փափկացնող և խնամող ազդեցությամբ, այլև  հակամանրէային, հակաբորբոքային, վերք ամոքող և վերականգնող ակտիվությամբ:

Շնորհիվ հանրահայտ "Նարին-է" կաթնաթթվային բակտերիաների կենսագործունեության արգասիքի հիմքի վրա պատրաստված բաղադրության, այս միջոցները ստացել են Նարին-է անվանումը: Ներկայացնում ենք այդ կոսմետիկ և խնամքի միջոցները:


«ՆԱՐԻՆ-Է» ՆՐԲԱՔՍՈՒԿ


«ՆԱՐԻՆ-Է» ՆՐԲԱՔՍՈՒԿ«Նարին-Է» նրբաքսուկը կիրառվում է որպես բուժիչ կոսմետիկ, սնուցող միջոց՝ մաշկի փափկեցման, մաշկային ծածկույթների քերծվածքների ու ճաքերի ամոքման, ինչպես նաև պզուկների առաջացումն ու մաշկային վարակները կանխարգելելու համար: «Նարին-Է» նրբաքսուկը կարող է օգտագործվել նաև միջատների խայթոցի, եղնջացանի դեպքում, արևայրուկը կանխարգելելու համար, նաև որպես հանգստացնող միջոց՝ արևայրուքից հետո:


«ՆԱՐԻՆ - Է ՍԽՏՈՐՈՎ» ՆՐԲԱՔՍՈՒԿ


«ՆԱՐԻՆ - Է ՍԽՏՈՐՈՎ» ՆՐԲԱՔՍՈՒԿ«Նարին - Է սխտորով» նրբաքսուկը, ի տարբերություն «Նարին-Է» նրբաքսուկի, ունի լրացուցիչ հատկություններ, որոնք պայմանավորված են սխտորի բուժիչ հատկություններով: Սխտորը հարուստ է С, В, Д, Р վիտամիններով ու ֆիտոնցիդներով (մասնավորապես՝ ալիցինոմ եթերայուղով), որոնք ունեն հակավիրուսային ակտիվություն: Քսուկը պատրաստվում է ինդիֆերենտ հիդրոֆիլային հիմքով, ունի հաճելի հոտ: Նրբաքսուկը կարելի է օրվա ընթացքում օգտագործել մի քանի անգամ՝ գրիպի և այլ սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման նպատակով քթի խոռոչի ու ձեռքերի մշակման համար: 

 

«ՆԱՐԻՆ-Է» ՇԱՄՊՈՒՆ՝ ՅՈՒՂՈՏ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ «ՆԱՐԻՆ-Է» ՇԱՄՊՈՒՆ` ՆՈՐՄԱԼ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ

«ՆԱՐԻՆ-Է» ՇԱՄՊՈՒՆ՝ ՅՈՒՂՈՏ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ


Արդյունավետ հեռացնում է թեփը, մազերը դարձնում է փայլուն, գեղեցիկ և հարթ: Մազերին հաղորդում է լրացուցիչ ծավալ, բնական տեսք և փափկություն, ամրացնում է արմատներն ու կանխարգելում է մազաթափությունը: Մազերը հեշտությամբ են հարդարվում: «Նարին-Է»-ն պարունակում է կաթի շիճուկ՝ հարստացված կաթնաթթվային  բակտերիաների նյութափոխանակության արգասիքներով: Այդ արգասիքներն անտագոնիստական ակտիվություն են ցուցաբերում մի շարք գրամ-դրական և գրամ-բացասական բակտերիաների ու Candida սնկերի նկատմամբ:
 
«ՆԱՐԻՆ-Է» ՇԱՄՊՈՒՆ` ՆՈՐՄԱԼ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ

Արդյունավետ պայքարում է թեփի դեմ: Մազերը դարձնում է գեղեցիկ, հարթ, մետաքսանման: Մազերին հաղորդում է լրացուցիչ ծավալ, բնական տեսք, թեթևություն ու փափկություն, ամրացնում է արմատներն ու կանխարգելում մազաթափությունը: Մազերը հեշտությամբ են հարդարվում:


«ՆԱՐԻՆ - Է» ՄԱՔՐՈՂ ԿԱԹԻԿ«ՆԱՐԻՆ - Է» ՄԱՔՐՈՂ ԿԱԹԻԿ


«Նարին-Է» մաքրող կաթիկն օժտված է հակաբորբոքային ակտիվությամբ, մաքրում ու խոնավացնում է դեմքի ու կոպերի մաշկը, հեշտությամբ մաքրում է աղտոտվածությունն ու հեռացնում է դեմքի և աչքերի նույնիսկ կայուն դիմահարդարումը՝ ստեղծելով հարմարավետության զգացողություն: Փափկացնում ու երիտասարդացնում է մաշկը՝ չգրգռելով աչքերը:

«ՆԱՐԻՆ-Է» ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՈՂՈՂՄԱՆ ՀԵՂՈՒԿ«ՆԱՐԻՆ-Է» ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՈՂՈՂՄԱՆ ՀԵՂՈՒԿ


"Նարին-է" բերանի խոռոչի ողողման հեղուկը էֆեկտիվորեն պայքարում է բերանի խոռոչի տհաճ հոտի դեմ,վերացնում է պատճառը և ազատում անցանկալի խնդիրներից:


Այն խորհուրդ է տրվում օգտագործել ատամները մաքրելուց հետո: Առավոտյան, օրվա ընթացքում և երեկոյան անհրաժեշտ է բերանի խոռոչը 10–20 մլ հեղուկով 30 վայրկյանի ընթացքում ինտենսիվ ողողել: Ողողումից հետո սնունդ և հեղուկ չընդունել, չծխել 30 րոպե:

«ՆԱՐԻՆ-Է» ՀԵՂՈՒԿ ՕՃԱՌ«ՆԱՐԻՆ-Է» ՀԵՂՈՒԿ ՕՃԱՌ


Պարունակում է կաթնաթթու, վիտամիններ և տարբեր բնական ծագման մանրէասպան նյութեր: Ունի հաճելի հոտ: Լավ մաքրում է մաշկը, հեշտությամբ հեռացնում է աղտոտվածությունը, փափկացնում և խոնավացնում է մաշկը, հաղորդում է առաձգականություն: Նվազեցնում է մաշկի մակերեսի միկրոօրգանիզմների քանակը:

 

 

 

Սկզբնաղբյուր. escopharm.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Ani Israyelyan

08.02.2016

vortexic karox enq dzerq berel

Anush

16.11.2015

barev cez uzum em imanal vortexic karox enq gnel nairi apraqanishi apranqnern?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ